Search

«Հայաստանի գանձերը». ֆիլմի ցուցադրություն՝ ՆԱՄ-ում

Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆրանսիաբնակ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի՝ «Հայաստանի գանձերը» ֆիլմի ցուցադրությունը: «Հայաստանի գանձերը» փաստավավերագրական ֆիլմի (72 րոպե) գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է` վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: Հուշարձանների պատմությունը մանրամասնորեն ներկայացնում է հայտնի դերասան Արթուր Կարապետյանը։







«Հայաստանի գանձերը» ֆիլմն առանձնահատուկ է իր գեղատեսիլությամբ, հարուստ բովանդակությամբ և հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ և շուքով: Ֆիլմը նկարահանված է ինչպես երկնքից, այնպես էլ ցամաքից: Ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքում, ինչպես նաև եվրոպական այլ քաղաքներում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթը, հարուստ բնությունը, պատմությունը։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am