Search

«Հալի Տուր Հայաստան 2015»-ը Հայաստանի պատմության թանգարանում

Համաշխարհային գործվածքի ոլորտի ամենահայտնի ՀԱԼԻ ամսագրի ղեկավարությամբ 2015 թվականին Հայաստան այցելեցին համաշխարհային գործվածքի ոլորտի մասնագետներ, հնաոճ իրերի հավաքորդներ և ուղղակի ոլորտով հետաքրքրված մարդիկ Հայաստանի մշակույթին և, մասնավորապես գործվածքի ոլորտի թանգարանային մշակութային ժառանգության հետ ծանոթանալու և ուսումնասիրելու համար: Հայաստան այցելությունը կազմակերպվեց Տաթև Մուրադյանի և Վլադիմիր Գրիգորյանի կողմից, ինչպես նաև Հայկական գորգերի միության ու Ժողովրդական արվեստի Հանգույց Հիմնադրամի ու Մետաքսի Ճանապարհ հյուրանոցի աջակցությամբ: Հայաստանյան ճամփորդությունը կայացավ նաև ի շնորհիվ տարբեր թանգարանների ղեկավարների ու աշխատակիցների անհատական անվերապահ աջակցությամբ: Նպատակը մեկն էր՝ բացահայտել ու հանրահռչաել հայկական գործվածքի (ասեղնագործություն, գորգեր, կարպետներ, տարազ և այլն) շքեղությունը, բացառիկ նշանակություն ու դերը համաշխարհային մշակույթում: Այս ալբոմում ներկայացված է խմբի այցելությունը Հայաստանի Պատմության Թանգարան, հատուկ շնորհակալություն թանգարանի տնօրենին և տիկին Անելկա Գրիգորյանին անվերապահ օգնության ու աջակցության համար: Այստեղ ներառված են լուսանկարներ նաև Երևանի հանոճ գորգերի խանութներից մեկի այցելությունից: Լուսանկարները՝ Տաթև Մուրադյանի:


#գորգագործություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am