Search

Կրթական ծրագիր` նվիրված Կոմիտասի խմբերգերին

Ս. թ. նոյեմբերի 26-ին, ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի կրթական ծրագիր` նվիրված Կոմիտասի խմբերգերին: Հանդիպման ընթացքում մասնակիցները կսովորեն բազմաձայն երգել: Նոտային գրաճանաչությունը պարտադիր չէ: Թանգարան-ինստիտուտի մասնագետները կօգնեն հաղթահարել բազմաձայն երգեցողությունը: Հանդիպումը կվարի Տաթիկ Շախկուլյանը: Մուտքն ազատ է: Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում է ուսուցողական ծրագրեր դպրոցականների և այլ տարիքային ու սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր կրթական ծրագիր ստեղծում է յուրօրինակ հանդիպում Կոմիտասի ժառանգության տարբեր շերտերի, նրա ժամանակի, միջավայրի և գործունեությանն առնչվող այլ ոլորտների հետ: Կրթական ծրագրերի նպատակն է՝ լսարանին ծանոթացնել Կոմիտասի կյանքին և գործունեությանը, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության տարբեր դրսևորումներին, ազգային ծեսերին և ավանդույթներին, ինչպես նաև նպաստել ունկնդրելու, հետազոտելու և ստեղծագործելու ունակությունների զարգացմանը: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am