Search

Կկայանա «Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնը

ՀՀ Մշակույթի նախարարության, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի, Իգոր Մոիսեևի անվան դպրոց-ստուդիայի, Մանկական առաջին էստրադային կենտրոնի, մայրաքաղաքային ժյուրիի, մեդիայի ներկայացուցիչների աջակցությամբ՝ 2018 թվականի մարտի 24-27-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Գլոբալ ֆեստ Երևան» արվեստի II միջազգային մրցույթ-փառատոնը:

Տարվա ընթացքում մրցույթ-փառատոնի շրջանակում կանցկացվեն ընտրական փուլեր` Սանկտ-Պետերբուրգում /ՌԴ/, Տալլինում /Էստոնիա/ և այլ քաղաքներում: Բոլոր մրցույթների համար պատվոգրերից, գավաթներից և նվերներից բացի, խրախուսման կարգով նախատեսված է նաև մրցանակային դրամական պարգևատրում: Դրամական Գրան-պրի մրցանակը՝ 50.000 ռուբլի: «Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի ուղղությունները և անվանակարգերն են` «Վոկալ» ուղղության անվանակարգերը ◆ Էստրադային վոկալ ◆ Ջազային վոկալ ◆ Ժողովրդական վոկալ ◆ Ժողովրդական վոկալ և ոճավորում «Պարարվեստ» ուղղության անվանակարգերը ◆ Դասական պար ◆ Ժողովրդական պար ◆ Ժողովրդական պար և ոճավորում ◆ Էստրադային պար ◆ Մանկական պար ◆ Սպորտային պար ◆ Ժամանակակից պար ◆ Պարի թատրոն ◆ Հիփ-հոփ «Գլոբալ ֆեստ Երևան» մրցույթ-փառատոնի անցկացման օրակարգը. 2018 թվականի մարտի 24-ին` այլ քաղաքներից կոլեկտիվների ժամանում, քաղաքի տեսարժան վայրերով էքսկուրսիաներ, մրցույթի բացում: Մարտի 25-ին, «Պարարվեստ» ուղղության մրցութային դիտումներ: Ժյուրիի և ղեկավարների կլոր սեղան: Մարտի 26-ին, «Վոկալ» ուղղության մրցութային լսումներ: Գալա-համերգ, պարգևատրման հանդիսավոր արարողություն և փակում: Մարտի 27-ին, մասնակիցների մեկնում: Մրցույթ-փառատոնին մասնակցության և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Գլոբալ Ֆեստ» միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան ներկայացուցչություն` Աննա Պողոսյանին /հեռ. (099) 34-44-99, (055) 33-44-95/:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am