Search

«Կին, արվեստ, տոն». ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք

Կանանց տոներին ընդառաջ՝ մարտի 3-11-ը, Ժողովրդական արվեստի կենտրոնում կգործի ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Բացումը՝ մարտի 3-ին, ժամը 14:00-ին: Ժողովրդական արվեստի կենտրոնն, այսուհետ, ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանը կներկայացնի ժողովրդական արվեստի նմուշներ: Կներկայացվեն փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության, ասեղնագործության, կարպետագործության, խեցեգործության և այլ նմուշներ: Ժողովրդական արվեստի կիրառական և դեկորատիվ նմուշները կվերադառնան մեր կենցաղ՝ ներկայացնելով հայ ժողովրդի մշակութային դիմագիծը, նպաստելով տուրիզմի ոլորտում ժողովրդական արվեստի ներգրավմանը:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am