Search

Խեցեգործ Շահե Հարությունյանի գունագեղ աշխարհը

Շահե Հարությունյանը ծնվել է Հալեպում։ Սովորել է Հայկազյան վարժարանում, այնուհետև Հալեպի «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանում։ Ուսումը շարունակել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հաջորդիվ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Իր խեցեգործական աշխատանքներով բազմիցս մասնակցել է Լիբանանում և Հայաստանում տեղի ունեցած տարբեր ցուցահանդեսների, ուր ներկայացրել է ավանդականի և նորարարության զուգորդմամբ ստեղծված խեցեգործական արվեստի ինքնատիպ նմուշներ։ Շահե Հարությունյանը առանձնահատուկ ոճական ուղղվածության և ուրույն ստեղծագործական ձեռագիր ունեցող արվեստագետ է։ Նրա աշխատանքներում այնքան նրբորեն են միահյուսվում հայկական ավանդական զարդանախշերը, հայոց այբուբենի մոգական տառերը, ազգային տարբեր մոտիվներն ու արդի ոճական մոտեցումները։ Ներկայում, խեցեգործ վարպետի աշխատանքները հայկական կիրառական արվեստի լավագույն նմուշներից են և ոչ նյութական մշակութային ժառանգության ակնառու արժեքներ։

Նաիրա Կիլիչյան

#խեցեգործություն #Հայկազյանվարժարան #ՇահեՀարությունյան #ՓանոսԹերլեմեզյանիանվանգեղարվեստիուսումնարան