Search

Խաչքարի պատրաստում և տեղադրում «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռ

Ս. թ. ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օծմամբ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի կունենա խաչքարի օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել է «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրի շրջանակում՝ խաչքարագործ վարպետ Արմեն Գոգինյանի գլխավորությամբ և նվիրվում է Արցախյան ազատամարտի հերոսներին։

Նշենք, որ այս ծրագրի շրջանակում Նոյեմբերյան համայնքի խաչքարագործության «Արար» հայ արվեստի կենտրոնը գործում է 2017 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ։

Կենտրոնի խաչքարագործություն բաժնում անվճար հիմունքներով սովորում են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բաղանիս, Ջուջևան, Դովեղ, Ոսկեվան և Բերդավան համայնքների շուրջ 60 երեխաներ։

ՀՀ Մշակույթի նախարարություն

#Արար #Խաչքար