Search

Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ և այլ ազգային տոներ ու արարողություններ. հայկական ազգ

«Հայ ազգային ավանդական տոները» հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակում՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակի օժանդակությամբ:


Image may contain: Atom Mkhitaryan
No photo description available.

«Ազգային ավանդույթների պահպանության համար երիտասարդները չունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ: Նրանք ջանասիրաբար հավաքվում-նշում են ազգային տոները, սակայն հիմնականում աղավաղված, աղճատված ձևով: Մենք նախ կազմակերպեցինք հատուկ ուսուցողական դասընթաց, որտեղ մշակույթի ու երիտասարդության ոլորտների մասնագետները համատեղ ուժերով կարողացան մասնակից երիտասարդներին փոխանցել համապատասխան գիտելիքներ, նրանց ներգրավել հայկական Տոնացույցի հերթական տոնի կազմակերպական թիմում՝ հաղորդելով գործնական հմտություններ: Այնուհետև մշակվեց ազգային-ավանդական տոների կազմակերպման ուղեցույց-գրքույկը, որն օգտակար է լինելու թե՛ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդ առաջնորդների, թե՛ մշակութային ու հասարակական կառույցների համար»,- գրքույկի շնորհանդեսի ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Image may contain: 1 person

Ուղեցույցը կարելի է օգտագործել համայնքներում մշակութային միջոցառումներ, ազգային-ավանդական տոներ նախապատրաստելու և կազմակերպելու համար: «Ժողովրդական տոներից յուրաքանչյուրը, բացի կատարման հստակ կանոնակարգից, ուներ կատարման, հանդիսության վայրը, հատուկ ծիսական ուտեստները, հատուկ ծիսական պարագաները: Բոլոր տոներն սկսվում էին նախապատրաստությունից, հատուկ արարողակարգով մաքրվում էին տունը, գոմը, մարագը, որոշ տոներից առաջ պիտի մաքրվեին նաև հոգեպես՝ պասի միջոցով: Քաղաքակրթության, մտածողության փոփոխությունների հետևանքում որոշ հիշողություններ ջնջվել, իսպառ կամ մասամբ մոռացվել են, բայց բուն, խիստ ազգային, խիստ ավանդական հնագույն պաշտամունքային ծեսերն ու ավանդույթները մեծապես պահպանվել են որպես գեղեցիկ ժողովրդական սովորություններ, ինչպես որ հնագույն բազմաթիվ պաշտամունքային կամ պատմական երգեցիկ նմուշներ պահպանվել են որպես ավանդական ժողովրդական երգեր»,- ասաց ուղեցույցի խմբագիր Լուսինե Նազարյանը: Շնորհանդեսն ուղեկցվեց հայ ազգային-ավանդական երգերի կատարումներով, ամփոփվեց գինեձոնի արարողությամբ:

Ձեզ ենք ներկայացնում նաև մի քանի հատված Federation of Youth Clubs of Armenia (FYCA)-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերից.



Ազգային ավանդական տոներ Posted by Federation of Youth Clubs of Armenia (FYCA) on Thursday, September 24, 2020


Posted by Federation of Youth Clubs of Armenia (FYCA) on Thursday, September 24, 2020


Posted by Federation of Youth Clubs of Armenia (FYCA) on Thursday, September 24, 2020

#Բարեկենդան #Խաչվերաց #Ժողովրդականտոներ #Ազգայինտոներ #Զատիկ #Ամանոր #Ծաղկազարդ