Search

Լուսիկ Յազջյանի զարդանախշերը

Լուսիկ Յազջյանը ծնվել է 1919 թվականին Անատոլիայի Կոնիա քաղաքում։ 1920 թվականին ընտանիքը գաղթել է Բուլղարիա, իսկ Մեծ հայրենադարձության տարիներին՝ տեղափոխվել Հայաստան: 1987 թվականին տիկին Լուսիկը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Չնայած օտարությունում ապրած երկար տարիներին՝ նա զբաղվել է հայկական կիրառական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից մեկով՝ ժանեկագործությամբ: Ժանյակ հյուսելու եղանակով գործել է բազմաթիվ սփռոցներ, ծածկոցներ, թաշկինակների, գլխաշորերի երիզներ: Ժանյակները գործում էր բամբակե, մետաքսե տարբեր գույների (սպիտակի գերակշռությամբ) և ոլորքի թելերով: Զարդանախշերում նկատելի են արևի նշաններ, թռչուններ, ծաղիկներ և ծառեր: Տիկին Լուսիկի ընտանիքը, որ շարունակում է բնակվել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, մեծ խնամքով պահում է նրա ստեղծած տասնյակ աշխատանքները: Ներկայացնում ենք նրա աշխատանքների մի մասը: