Search

Լավաշը որպես ազգային խորհրդանիշ ու պաշտամունք

Հայաստանում հաց թխել են շատ վաղուց: Առաջին հացակերները եղել են հայերը: Այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, Հայաստանի բնակիչներն են, այսինքն՝ հայերը: Այս ամենը փորագրված է ժայռավանդակների վրա,որտեղ պատկերված են արորը,գութանը և հացահատիկը:

Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2 հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք վայրերում հայտնաբերված թոնիրները: Լավաշը յուրաքանչյուր հայ ընտանիքի սննդակարգի կարևոր մասն է: Այն թխվում է հին հայկական ավանդույթի համաձայն կավե ջեռոցում, որը կեչվում է  ՛՛թոնիր՛՛: Լավաշի խմորը պատրաստվում է ցորենի ալյուրից, գոլ ջրից և աղից: Խմորը հունցում են ու դնում տաք տեղ խմորման համար: Գրտնակով գրտնակելուց հետո, օդի մեջ, մի ձեռքից մյուսին գցելով, քաշում-ձգում-քցում են ձվաձև փափուկ բարձի վրա, և խփում թոնրի տաք պատին: Րոպեներ հետո լավաշը պատրաստ է:

Նոր թխված լավաշը շատ փափուկ է, բայց շուտով այն դառնում է փխրուն և պահվում է երկար ժամանակ: Լավաշի չորանալուց հետո նրա վրա ջուր են ցանում և նա փափկում է: Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահպանվող հացն է, այն պահպանվում է մոտ 1 տարի: Տարիներ առաջ, կանայք զինվորների պայուսակների մեջ դնում էին լավաշ: Երբ զինվորները երկար ճանապարհ էին գնում, լավաշը իրենց փրկում էր, որպեսզի քաղցած չմնան:

Դարեր շարունակ լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է եղել: Տղամարդը իրավունք չուներ նման սրբազան ուտելիքի պատրաստմանը մասնակցելու, քանի որ տղամարդու ձեռքերը օրհնված չէին: Երբ երեխաներին մկրտում էին, մեռոնը սովորաբար քսում էին տղա երեխաների ոտքերին, իսկ աղջիկների՝ ձեռքերին: Կանայք, մեծից մինչև երիտասարդ, իրենց գործի իսկական մասնագետներն են: Օրինակ՝ Հայաստանի հեռավոր գյուղերում կար մի ավանդույթ, որ մինչև ամուսնանալը աղջիկները պետք է սովորեին լավաշ թխել, քանի որ այն գյուղական կենցաղի կարևոր մասն է:

Ի տարբերություն հացի շատ տեսակների, լավաշը չի պարունակում խմորիչ: Եվ դա է պատճառը, որ լավաշն առողջարար է և հարմար ցանկացած սննդակարգի համար:

Չնայած ժամանակի ընթացքում փոխվել են կենցաղավարության, ապրելակերպի կանոնները, բայց թոնրի մեջ լավաշ,հաց,գաթա թխելու և բազմաթիվ այլ կերակուրներ պատրաստելու սովորույթը անփոփոխ է մնացել:

2013թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է հայկական լավաշը: Լավաշի միջազգային գրանցումը՝ որպես հայկական մշակութային ժանագության մաս, կարևոր իրադարձություն է Հայաստանի համար:

#լավաշ #ոչնյութականմշակութայինժառանգություն