Search

Իրականացվում է «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» իրականացնում է «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը: 20-րդ դարը մեծագույն փոփոխությունների ժամանակաշրջան էր Հայաստանի և հայ ժողովրդի համար, մինչդեռ այդ յուրահատուկ ժամանակաշրջանի ականատեսները, մշակութային ավանդույթների կրողները և կամ նրանց ընտանիքների պատմության ու մշակույթի կրողները ժամանակավոր աղբյուր են, որը ժամանակի ընթացքում ոչ թե համալրվում է, այլ նվազում։ Ուստի խնդիր է՝ հետևողականորեն գրանցել այդ մշակույթում ապրած մարդկանց դեռևս կենդանի հիշողությունները:

Ծրագրի շրջանակում Երևանի տարբեր թաղամասերում ու բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում («բնիկներ» և «եկվորներ», հայրենադարձներ, բանվորական ու նորակառույց թաղամասերի, կենտրոնի բնակիչներ, տարբեր ենթամշակույթների կրողներ), ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում բանավոր պատմության, հարցազրույցի միջոցով գրանցվում են խորհրդային շրջանում ապրած անձանց կյանքի պատմությունները, տոների, ծեսերի, տարածված խաղերի, սովորույթների, ժամանցի ձևերի, ուտեստի, հարսանիքի, թաղման ծեսի, սոցիալական այլ պրակտիկաների նկարագրությունները, տարածված խաղիկները, երգերը և այլն։

Արդեն իրականացվել են «բանավոր պատմության» գրանցման և վերլուծության մեթոդի տեսության և գործնական ուսուցման դասընթացները:

Ծրագրի ավարտին գրանցված նյութերը կհանրայնացվեն` որպես 20-րդ դարի Հայաստանի մի քանի համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության բնորոշ դրսևորումներ:


Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am