Search

Ժուկով Ժամանակով

“Հեքիաթի Տունը” հրավիրում է վայելելու մերօրյա հեքիաթասացներին “Ժուկով Ժամանակով…” առաջին փառատոնի ընթացքում: Փառատոնի նպատակն է պահպանել ժողովրդական հեքիաթասացության ավանդույթները, այն պարբերաբար կկազմակերպվի “Հեքիաթի տանը”, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերի և աշխարհի տարբեր երկրների հեքիաթասացները: Այս անգամ մասնակիցները հաղորդակից կդառնան Լոռվա հեքիաթների աշխարհին, որը կներկայացնի ժողովրդական մշակույթի կրող Քնքուշ Մարգարյանն ու Փամբակի ֆոլկլորային խումբը: Տոմսի գինն է՝ 3000 դրամ, այն կարող եք ձեռք բերել Հեքիաթի Տանը, նախորոք ամրագրումը կատարելով զանգի կամ հաղորդագրության միջոցով: Ամրագրման և տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 311301 հեռախոսահամարին: