Search

Ժողովրդական տոներին ընդառաջ. Բարեկենդան և Տյառնընդառաջ

«Վերադարձ ինքնությանը» նախագծի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի հետ փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ից, կանցկացնի Բուն Բարեկենդանին և Տյառնընդառաջին (Տրընդեզ, Տերինտես) նվիրված տոնածիսական միջոցառում։ Միջոցառման ընթացքում տոների խորհուրդը հանրությանը կներկայացնեն Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և ազգագրագետ, բանահավաք Հարություն Փանոսյանը: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա տոներին բնորոշ խաղ-ներկայացումներով և ազգային խաղերով, որոնց մասնակիցը կդառնան նաև ներկաները: Կկատարվի նորապսակների, տնկիների և սերմերի օրհնության կարգ: Մուտքն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. հեռ.` +374 44 717470, հասցե` ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ):


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am