ԱՐԱՐ-ի Տավուշի մարզում գործող «#Խաչքարործություն և #փայտարվեստ» բաժնի ուսուցիչ, ժողովրդական վարպետ Արմեն Գոգինյանի (Armen Goginyan) շնորհիվ մեր սաները շարունակում են սովորել փայտի հետ աշխատելու նոր հմտություններ՝ պատկերի ստեղծում այրելու միջոցով։
Փայտի այրումը կամ #պիրոգրաֆիան ամենահին արվեստներից մեկն է: Այրվածքով զարդարված առաջին իրերից մեկը գտնվել է Պերուում: Դրանք թվագրվում են մ.թ.ա. 7-րդ դարով:


