Search

«Ժողովրդական վարպետի» վկայական տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունելության վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2016 թվականի «Ժողովրդական վարպետի» վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման մասին:

Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 12:00-16:00-ն, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 1-ն է:

Փաստաթղթերի ներկայացման պայմաններին ծանոթանալու համար այցելել՝ www.cpc.am կայքէջ /հայտարարությունների բաժին/:

Լրացուցիչ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման համար զանգահարել՝ 010-56-93-83 հեռախոսահամարով: