Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի հիմնական առաքելությունը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունն է, տարածումը և փոխանցման ապահովումը։
Լավագույն ծրագրերից է «Տորքի որդեգրումը», որի շրջանակում հիմնադրամը գորգագործության դասընթացներ է իրականացնում ՀՀ Տավուշի (Իջևան համայնք), Կոտայքի (Մեղրաձոր համայնք), Գեղրաքունիքի (Չկալովկա համայնք), Արագածոտնի (Սասունիկ համայնք), Շիրակի (Արթիկ համայնք) մարզերում։ Դասընթացներին մասնակցում են տարբեր տարիքի աղջիկներ և պատանիներ։



