Search

«Ժենգյալով հացի փառատոն» Հաթերքում

Մայիսի 11-ին տեղի է ունենալու ժենգյալով հացի 2-րդ փառատոնը։ Հաթերք ֆուդի հետ համատեղ շատ հագեցած ու հետաքրքիր օր է կազմակերպվում։ Սկիզբը՝ վաղ առավոտյան՝ 5․45-ին։ Առաջին կանգառը կլինի Սևանի ափին՝ Ծովինար գյուղում, որտեղ կլինի նախաճաշ, ապա խումբը կուղևորվի Հաթերք։ Փառատոնը մեկնարկելու է ժամը 12:00-ին։ Տեղի կունենա ամերգային ծրագիր,  իսկական արցախյան ժենգյալով ու մյուս համեղագույն հացերի, քաղցրավենիքի ու այլ հետաքրքիր ուտեստների հուրասիրություն, ապա խումբը կուղևորվի բացահայտելու արցախյան բնաշխարհի կախարդական գաղտնիքները։ Ետդարձին խումբը հնարավորություն կունենա կանգ առնելու Դադիվանքում՝ ծանոթանալու մարդակերտ հուշարձանի պատմությանն ու ճարտարապետական հմայքին, ապա կուղևորվի դեպի Հայկական լեռնաշխարհի ամենատպավորիչ տեսարաններից «Ջերմաջուր»՝ սուզվելու ամենատաք աղբյուրների առողջարար ջրերի մեջ։ Խումբը Երևան կվերադառնա արդեն գիշերը, կհասնի մայրաքաղաք ժամը 1-ին մոտ։ Տուրի արժեքն է 12000 դրամ, որն իր մեջ ներառում է երկկողմանի ուղևորափոխադրումը, նախաճաշ, էքսկուրսավարի ծառայությունները։ Խնդրում ենք գրացվել հետևյալ հղումով՝ goo.gl/8mRv72 Կամ զանգահարել՝ 091916171, 091727332, 093926171

#Ժինգյալովհաց #Հաթերք #Հայկականավանդականուտեստներ