Search

«Ժառանգություն». ՀԵՏՀԱՅԱՑՔ

Ավարտվեց «Ժառանգություն» խորագրով նորաձևության ցուցահանդեսը՝ թողնելով տպավորություններ, քննարկումներ ու նոր գույներ… «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանում Նորաձևության և դիզայնի պալատի կողմից կազմակերպած ցուցահանդեսը ներկայացնում էր ինչպես ոլորտում հայտնի դիզայներների աշխատանքները, այնպես էլ՝ նոր անուններ:  Թանգարանի առաջին սրահում ցուցադրվում էին հայկական տարազներ՝ ստեղծված ժամանակակից դիզայներների կողմից, իսկ երկրորդ և երրորդ սրահներում ժամանկակից հագուստներ էին՝ համարձակ շեշտադրումներով, հնի ու նորի գեղեցիկ համադրությամբ: Ներկայացված էին հայկական զարդեր, տարբեր ակսեսուարներ՝ կրկին յուրօրինակ լուծումներով:


Լուսանկարների հեղինակ` Sona NersÉsyan