Հուլիսի 6-ին գնում ենք թութ թափ տալու, ուտելու, և մասնակցելու թթի փառատոնի հետաքրքիր իրադարձություններին, ինչպես նաև ճամփորդելու ենք Գորիսում, այցելելու ենք Խնձորեսկ, Տաթևի վանք։
Մեկնելու ենք հուլիսի 6-ին, առավոտյան 6-ին։ Վերադառնալու ենք նույն օրը՝ ուշ երեկոյան։ Բայց ունենալու ենք հագեցած, ակտիվ ու հետաքրքիր օր։ Ուղևորության ծախսը ներառում է նախաճաշը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի տոմսը և գիդի ծառայությունը։ Բնականաբար մեկնելու ենք բարձրորակ մեքենաներով, ու Ձեզ ուղեկցելու են փորձառու գիդերը։ Մեկ անձի ուղևորության արժեքը կազմում է 10000 դրամ։
Գրանցվելու համար լրացրեք ներքոնշյալ թերթիկը` https://clc.cx/zp2v :
Հարցերի դեպքում զանգահարեք՝ 091916171, 098727328։