Search

Թբիլիսիում տեղի ունեցավ «Տոլմա-2019» փառատոնը

Հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցեց նաև Վրաստանում  դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։

Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին։


Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնեց, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փաեատոնները կշատանան։

«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։


Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am