Search

Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը մրցանակի է արժանացել

Վրաստանի թատերական միության որոշմամբ՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմենակ Բայանդուրյանն արժանացել է վրացի ռեժիսոր, մանկավարժ Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակի:

Մրցանակը նրան տրվել է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի և ծննդյան 65-ամյակի առթիվ։

Մրցանակը հանձնվել է վրացական թատրոնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում:

#ԱրմենակԲայանդուրյան #Թբիլիսիիհայկականթատրոն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am