Search

Թանգարանների հուշանվերային արտադրանքի վաճառք

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններն իրենց տարաբնույթ գործունեության շրջանակում ակտիվորեն իրականացնում են հուշանվերային արտադրանքի վաճառք: Թանգարաններն առաջարկում են հուշանվերային հարուստ տեսականի, որի մեջ կարելի է գտնել յուրօրինակ և նրբագեղ նվերներ տարբեր միջոցառումների համար: Տեսականիում ընդգրկված են «թումանյանական» խաղեր, լոտոներ, «սարյանական» շարֆեր, վզկապներ, «սպենդիարյանական» բաժակներ, մոմակալներ, արվեստաբանական խաչբառներ և այլ հետաքրքիր ու յուրահատուկ նմուշներ: Ստորև ներկայացնում ենք նախարարության ենթակայության մի շարք թանգարանների կողմից առաջարկվող թանգարանի հավաքածուի հիման վրա ստեղծված հուշանվերային արտադրանքի և հրատարակչական աշխատանքների ցանկը՝

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ - սֆինքսի պատկերով սկուտեղներ, վզնոցներ, առյուծագլուխ, օձագլուխ ապարանջաններ, երկրի և հավերժության խորհրդով կախազարդեր, զինվորի, գայլի, Աֆրոդիտեի արձանիկներ, շքասեղներ, ակով մատանիներ, կախազարդեր, հատիկահյուս ականջօղեր, կրծքազարդեր, թռչունների պատկերով գունազարդ սափորներ, զույգ շղթայով թռչնի մանրաքանդակներ, հրատարակչական աշխատանքներից՝ «Հայկական տարազ», «Հայկական խեցեգործություն. Անի Դվին», «Կոչեմ ապրողաց», «Արարատի ոգին», «Շենգավիթ», «Հայկական գորգարվեստ XVIII - XX դդ» և այլն:

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ - շարֆեր, բաժակներ, կտավի վերատպություններ, գրքեր՝ «Հայկական իմպրեսինոիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ», «Հովհաննես Այվազովսկի. Արարում», «Հին Հունաստանի խեցեղեն և բրոնզ», «Հայկական քանդակագործություն», «Դիմանկարը հայկական գրաֆիկայում», «Ֆրանսիական արվեստը Հայաստանի ազգային պատկերասրահում», «Հմայակ Հակոբյան» և այլն:

«Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ - թանգարանի հավաքածուի հիման վրա տպագրված խաչբառներ, արկոլադ շոկոլադե քաղցրավենիքներ, շապիկներ, բաժակներ, պայուսակներ, մետաքսե շարֆեր, էջանիշներ, բացիկներ:

«Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ - կտավի վերատպություններ, մետաքսե շարֆեր, վզկապներ, բացիկների հավաքածու, բաժակների տակդիրներ, փազլներ, հեռախոսի պատյաններ, սկավառակներ, շոկոլադներ, կատալոգներ՝ «Լուսիկը՝ Սարյանի մուսան», «Մայրամուտից առաջ», ալբոմ՝ «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», գրքեր՝ «Մարտիրոս Սարյան - Նամակներ, հատոր 2-րդ», «Սարյանը և Փարիզը» և այլն:

«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ - դաղդղան-պահպանակ վզնոցներ, կախազարդեր, փոքր կարպետներ, նկարազարդ ամրակներ, փոքր ժանյակներ, «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան» թանգարանի նմուշների ընտրանու կատալոգ, «Գործվածքի հայտնության քառուղիները» հայկական կարպետի և ասեղնագործության նմուշների կատալոգ և այլն:

«Գրատպության թանգարան» («Ազգային գրադարան» ՊՈԱԿ) - տղամարդու և կանացի շապիկներ, տակդիրներ, բաժակներ, վզնոցներ, մեծ ու փոքր մագնիսներ, փայտե շրջանակով մանրանկարներ:

«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ - ամանորյա խաղալիքներ, փայտե գրադարակ, խաղեր՝ «Հայոց գետեր», «Չտեսնվածը», բանալի-հուշանվերներ, ձեռագործ-գիրք՝ «Ճամփորդները», Հովհաննես Թումանյանի քառյակների տուփի կրկնօրինակներ, «Ուստա Փիսո» սալիկի տպագրություն, գրքեր՝ «Արտավազդ Թումանյան. Նամականի, Ա», «Հայկական հարցն ու իր լուծումը՝ ըստ Հովհ. Թումանյանի», «Աշխեն. Հուշեր և ընտանեկան պատմություններ» և այլն:

«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ - մոմակալներ, նոթատետրեր, զարդատուփեր, ձայնասկավառակներ, պայուսակներ, փողկապներ, բաժակներ, բացիկների ժողովածու, գիրք՝ «Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը»:

«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ - գիրք-ալբոմ՝ «Անի», գրքեր՝ «Ճատրակ», Ռ. Օրբելի «Դարերի և ջրերի խորքում», առակներ, ուղեցույցներ, հուշանվեր-բացիկներ, մագնիսներ:

«Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ - աբովյանական հուշանվեր բանալու կախազարդ, օբսիդիանե պաննո, մագնիսներ, կպչուն պիտակներ, նոթատետրեր, բաժակներ, թանգարանի ուղեցույց:

«Ա. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ - թանգարանի ուղեցույց, բացիկներ, մագնիսներ, էջանիշներ, տեղեկատու՝ «Ավետիք Իսահակյանը երաժշտության մեջ», գրքեր՝ «Ավետիք Իսահակյանը ժամանակակիցների հուշերում», Ա. Իսահակյանի «Աբու - Լալա Մահարի»:

«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ - կախիկներ, թաշկինակներ, հացաթխման պարագաներ, գրքեր՝ «Կայացման տարիներ», «Կյանքին և հավերժին արժանի», «Քարադարան», «Սյունիք», «Գորգեր և ձեռագործ», բացիկներ:

«Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ - ակնոցի թաշկինակներ, մագնիսներ, բաժակներ, էջանիշներ, փազլներ, հայելիներ, պայուսակներ, մետաքսե շարֆեր, անթև բաճկոնակներ, նկարների վերատպություններ, դեկորատիվ ծաղկամաններ, նոթատետրեր, բացիկներ, բուկլետներ, գրքեր՝ «Ե. Քոչար. Ես և Դուք», «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում», ալբոմ՝ «Երվանդ Քոչար»:

«Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ - ազդագրեր, պատկերագրքեր, շապիկներ, կերամիկական նռնաձև կժեր, նուռ-վզնոցներ, մանրակերտներ՝ «Հաղպատի աղբյուր», «Հաղպատի եկեղեցի», «Աղջկա վանք», «Սևանի եկեղեցի», «Տաթևի ճոճվող սյուն», «Կարսի Վարդանի կամուրջ», վզնոցներ, բանալի կախազարդեր, մատանիներ:

Բացի վերոնշյալ ցանկից՝ առաջիկայում նախատեսվում է համալրել թանգարանների հուշանվերային արտադրանքի տեսականին՝ ներառելով առօրյա կենցաղում կիրառական նշանակության նմուշներով՝ գաթանախշիչներ, ափսեների հավաքածու, ինքնաեռներ, վզկապներ, հեռախոսների պատյաններ, հովանոցներ և այլն:

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության հետ (հեռ.՝ 011 51 63 10):

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am