Search

Թաղիքագործության դասընթաց

ԿԵՆԱՑ ՏՈՒՆ մշակութային ՀԿ-ն հրավիրում է բոլոր ցանկացողներին ժամանակակից և ավանդական թաղիքագործության հերթական դասընթացների: Դասերը տեղի կունենան շաբաթական 1 անգամ, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տեւողությամբ: Ծրագիրը ներառում է տարբեր տիպի զարդերի, պայուսակների եւ կիրառական այլ իրերի պատրաստում, թաղիքի (քեչայի) պատրաստման տարբեր տեխնոլոգիաների կիրառումով: Դասերի համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները տրամադրում է ՀԿ-ն: Մասնակցության վճարը՝ ամսական 6000 դրամ է ( 4 դասի համար): Ցանկալի է ամենաքիչը մասնակցել 8 դասի, որից հետո ըստ ցանկության, հնարավոր կլինի մասնակցել նաև ավելի բարդ տեխնիկաներին նվիրված դասընթացների։ Դասընթացը լիարժեք յուրացրածներին տրամադրվում է վկայագիր: Համեցեՙք, ընդլայնելու ձեր գիտելիքները հայկական կիրառական արվեստների բնագավառում: Հասցե՝ Երեւան, Աբելյան փող 6 /1 , սենյակ C 406, Այ Թի պարկ – ի շենքում, «Հայբուսակ» համալսարանի հարևանությամբ Հեռախոս՝ 094/ 091 – 370214 Հ․Գ․ Նրանք, ովքեր կցանկանան աշխատանքային օրերին գալ դասընթացի, կարող են հայտնել իրենց նախընտրած օրը և ժամը, ըստ որի կկազմվի համապատասխան ժամանակացույց։

#թաղիքագործություն #Կենացտուն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am