Search

Ընդունելություն՝ Խաչիկ գյուղի «ԱՐԱՐ» կենտրոնի «Ազգային պար» բաժնում


«ԱՐԱՐ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ: Նպատակը Հայաստանի մարզերում ժողովրդական մշակույթի պահպանումն է, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը:

Ծրագիրը կենտրոնանում է հետևյալ հիմնական ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանյակագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում և խաչքարագործություն։

Ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքներում և գյուղերում ընտրվել են համապատասխան ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ մասնագետներ, որոնք կիրականացնեն ժողովրդական մշակույթի տվյալ ճյուղի ուսուցումը: