Search

ԷՊՈՍԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ

#Մշակութային_արժեք #ՅՈՒՆԵՍԿՕ_ի_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության #Սասունցի_Դավիթ

2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ https://is.gd/1LtmUy , https://is.gd/V9PQJA

ԷՊՈՍԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ։

«Սասունցի Դավիթ» էպոսը համարվում է ազգային ֆոլկլորը ներկայացնող ամենակարեւոր աշխատություններից մեկը, որը յուրահատուկ հանրագիտարան-պահոց է հայ ժողովրդի, նրա կրոնի, փիլիսոփայության, ավանդույթների մասին: Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդի ազգային դյուցազնավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Սասնա Ծռեր» էլեկտրոնային շտեմարանը, որտեղ ընդգրկված վիպասանների պատումները վերցված են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի արխիվից։ https://is.gd/q2OVAM

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am