Search

Երկնքից երեք խնձոր ընկավ. հեքիաթասացության և բարբառի 8-րդ փառատոնը մեկնարկում է

  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ…» խորագրով հեքիաթասացության և բարբառի հանրապետական 8-րդ փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ նպաստելով մշակութային երկխոսությանը: Փառատոնի նախընտրական փուլն անցկացվել է ս. թ. մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ ՀՀ մարզերում: Փառատոնի ընտրական փուլն անցած մասնա­կիցները սեպտեմբերի 16-ին և 17-ին, ժամը 18:00-ին կմրցեն Հովh. Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը և մրցանակաբաշխությունը: Նշենք նաև, որ փառատոնը մեկնարկել է 2009 թվականին՝ հետագայում ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը: Փառատոնին են միացել ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները, որոնք մայրենի լեզվով ներկայացնում են իրենց բանահյուսության նմուշները: 2012 թվականից փառատոնին մասնակցում են նաև սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր փառատոնի եզրափակմանը գտնվում են Հայաստանում:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am