Search

Երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում


«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչական գործեր, կավից պատրաստված սպասք և դեկորատիվ այլ աշխատանքներ: «Լիլիթի աշխատանքները թարմություն տվեցին մեր ցուցասրահին: Այստեղ ցուցադրված են բազմաժանր, բազմաոճ, բազմատեսակ աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր հեղինակը դեռ կայացման ճանապարհին է, բայց արդեն շատ ամուր քայլեր է անում արվեստում, քանի որ բազմաշնորh և տաղանդավոր է»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 17-ը:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am