Search

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ս. թ. նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թան­գարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: «Աշնանային երգ» խորագրով վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Արմինե Վարդանյանը (սոպրանո), Անուշ Մարտի­րոսյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցո-սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթև Թադևոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո), Էլեն Կիրա­կոսյանը (դաշնամուր): Կհնչեն Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Ղազարոս Սարյանի, Գեղունի Չթչյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am