Ս. թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: «Դասական երաժշտության գոհարները» խորագրով համերգով հանդես կգա «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը` Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր):
Երեկոյի ընթացքում կհնչեն Ա. Խաչատրյանի, Ա. Հարությունյանի, Յ. Բախի, Ժ. Բիզեի, Պ. Չայկովսկու, Լ. Բեռնշտեյնի, Ս. Պրոկոֆևի, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները: