Search

«Դիմանկարներ» շարքը ներկայացնում է սիրիահայ ասեղնագործուհի Մարալ Շէօհմէլեան Պէրպէրեանը. Ուրֆայի ծաղի

Մարալ Շէօհմէլեան Պէրպէրեանը ծնվել է Հալեպում, հայկական ավանդապահ ընտանիքում, ուր սերունդներ շարունակ պահպանել ու կիրառել են Այնթապի հայկական ասեղնագործության բնորոշ ոճական առանձնահատկություններն ու ժանեկագործության հանդեպ սերը, գիտելիքներն ու հմտությունները։ Ասեղնագործուհին միշտ հետաքրքրված է եղել հայկական մշակույթի և ձեռարվեստի պահպանմամբ ու զարգացմամբ, բծախնդրութեամբ յուրացրել է հայկական ավանդական ասեղնագործության այլ տեսակներ և բազմազան կարատեսակներ։ Վերջին տասը տարիների ընթացքում հատուկ նվիրվածությամբ ու սիրով սկսել է ուլունքներով ձևավորված զարդեր պատրաստել, ինչպես նաև այդ հմտությունն ուսուցանել այլոց։ Վերջին տարիներին Հայաստանում հաստատվելով սկսել է մասնակցել ձեռարվեստի տարբեր դասընթացների և նոր գիտելիքներ ձեռք բերել թաղիքագործության, գորգագործության, մանրանկարչության մասին, որոնք մեծապես նպաստել են շնորհալի վարպետի ստեղծագործական գործունեության զարգացմանը։ Մարալը ժողովրդական վարպետի վկայական է ստացել Հայաստանում և մասնակցել մի շարք ցուցահանդեսների։ Նրա ասեղնագործ աշխատանքները ցուցադրվել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում «Լինելության այբուբենը» խորագրով ցուցահանդեսին, իսկ տիկնիկները՝ պատմության թանգարանում տեղի ունեցած «Հեղինակային տիկնիկներ» ցուցահանդեսին:



Ուրֆայի ծաղիկըԱւանդոյթը կը պահպանենք կը տարածենք, նոր մոտեցումով Posted by Maral Art on Wednesday, May 6, 2020

2018 թ. մասնակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած Սմիթսոնյան «Ֆոլկլայֆ» միջազգային փառատոնին՝ ամերիկյան հասարակությանը ներկայացնելով հայկական ասեղնագործության գանձարանի հրաշալի նմուշները։ Մարալը նաև 2019 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՀՀ հայտի լավագույն մասնակիցներից է։ 🙂 Նաիրա Կիլիչյան