Search

Դեկորատիվ-կիրառական արվեստի «Տեռակոտա» ստուդիա-արվեստանոց

«Տեռակոտա» ստուդիա-արվեստանոցն աշխատում է 2010 թվականից: Գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում: Ստուդիան բաց է բոլոր ցանկացողների համար՝ 3-100 տարեկան: Ստուդիայում զբաղվում են դեկորատիվ-կիրառական արվեստով, գործում են խեցեգործության, նկարչության, կարուձևի, հագուստի մոդելավորման խմբակներ, ինչպես նաև կազմակերպվում են բրուտագործության, խեցեգործության, հայկական ազգային տիկնիկների պատրաստման և այլ վարպետաց դասեր։ «Տեռակոտա» ստուդիա-արվեստանոցը պարզապես ժամանցային կենտրոն չէ, այնտեղ փորձում են այցելուներին փոխանցել սեր դեպի արվեստը, ծանոթացնել դեկորատիվ-կիրառական արվեստի նյութերի և տեխնիկաների հետ, և ինչու՞ ոչ, համատեղ հայտնագործել նորը։ Նաև կազմակերպվում են ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսներ, իրականացվում են բազում հետաքրքիր նախագծեր: Այս արվեստանոցում ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը, հնարավորություն ունեն ծանոթանալու կավի, տեքստիլի, ներկերի և շատ ուրիշ նյութերի հետ: Մասնակիցներին հնարավորություն է տրվում ոգեշնչվելու ստուդիայի վարպետների պատրաստած աշխատանքներով և ստացված գիտելիքներրի հիման վրա ստեղծելու իրենցը, իրենց յուրօրինակը:

Ներկայում ստուդիան ունի երեք մասնաճյուղ Երևան քաղաքում՝ Սարյան 23, Տերյան 62, Հակոբյան 1 և Վանաձոր քաղաքում՝ Թումանյան 6 ա հասցեներում:

Ստուդիայի գործունեության տեսլականն է՝ նոր շունչ հաղորդել դեկորատիվ-կիրառական արվեստին՝ հիմնականում խեցեգործությանը, ձևավորել մշակույթ, ճաշակ, այդ ամենը գեղեցիկ և որակով ներկայացնել օտարերկրյա հյուրերին, ինչպես նաև աշխատանքով ապահովել Երևանի և ՀՀ մարզերի երիտասարդ արվեստագետներին։

#բրուտագործություն #խեցեգործություն #կիրառականարվեստ #նկարչություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am