Search

«Դանիել Երաժիշտի հետ» ծրագրի հանդիպումը` նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հունվարի 26-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» ծրագրի հերթական հանդիպումը` նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

Միջոցառումը կրում է Վիլլի Սարգսյան – «Կոմիտասիանա» խորագիրը: Հանդիպմանը կներկայացվեն Կոմիտասի երգերը՝ Վիլլի Սարգսյանի դաշնամուրային փոխադրությամբ:

«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով, իսկ բովանդակությունը հարուստ է նուրբ հումորով, բացառիկ, հետաքրքիր տեղեկություններով և իմաստուն մտքերով:

Մուտքն ազատ է:

http://naregatsi.org

#Նարեկացիարվեստիմիություն #Կոմիտաս

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am