Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա սիրիահայ գրող Սևան Հանեշյան-Պետուրյանի «Արեգնատենչ հորիզոններ» բանաստեղծությունների առաջին ժողովածուի շնորհանդեսը:
Գիրքը կներկայացնի պատմական գիտությունների թեկնածու Անի Ֆիշենկճեանը:
Գրքում տեղ գտած բանաստեղծություններն արտահայտում են հեղինակի երազանքները, հոգու թռիչքը, մտորումները, հույզերը, սերը ծննդավայր Քեսաբի հանդեպ, ինչպես նաև վերհուշի տեսքով ներկայացվում են դրվագներ մանկությունից և պատանեկությունից:
Սևան Հանեշյան-Պետուրյանը ծնվել է Քեսաբում: Ավարտել է Լաթաքիայի համալսարանի տնտեսագիտության բաժինը: Նրա բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում և ամսագրերում:
Սևան Հանեշյան-Պետուրյանը հանդիսանում է Սիրիայի գրողների միության և Հայաստանի գրողների միության անդամ:
Մուտքն ազատ է: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1 Հեռ. +374 10 580105 www.naregatsi.org