Search

Գրքահավաք` Բաղանիսի դպրոցի գրադարանի համար. մուտքը՝ գրքով

Ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, «Միրզոյան» գրադարանում /հասցե՝  Մհեր Մկրտչյան 10/ կբացվի «Գրքի երևանյան առաջին փառատոնի» մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաքը:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Գրքի երևանյան փառատոնի» կազմակերպիչ «Միհր» ստեղծագործների միության ղեկավար Շողակաթ Գալստյանը: Կներկայացվի նոյեմբերի 24-26-ը անցկացվող «Գրքի երևանյան փառատոնի» ծրագիրը:

Ներկա կլինեն նաև անվանի հյուրեր՝ գրականության, քաղաքականության, մշակույթի, սպորտի, շոու բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Բաղանիսի դպրոցի գրադարանի համար:

Գրքահավաքի մուտքը՝ գրքով:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am