Search

Գորգագործ Սյուզաննա Ավետիսյանը

Ժողովրդական վարպետ, գորգագործ Սյուզաննա Ավետիսյանն ավարտել է Երևանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտը, ուր ստացել է գորգի և գործվածքի նկարիչ դիզայների որակավորում։ «Արար» ծրագրի շրջանակում կարպետագործություն և գորգագործություն է դասավանդում ՀՀ Կոտայքի մարզի Հացավան և Գեղադիր համայնքներում, ինչպես նաև գորգագործություն ու բատիկա Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում իրականացվող դասընթացներում։ Հմուտ տիկնիկագործ է և հեղինակ ինքնատիպ ձևավորմամբ տիկնիկների։

Սյուզաննան այն ժողովրդական ստեղծագործողներից է, որոնք այսօր մեծ ներդրում ունեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության՝ մասնավորապես հայկական գորգագործության և կանանց ձեռարվեստի ավանդույթների փոխանցման գործում։ Դրա վկայությունը նրա աշակերտների ստեղծած բազում գեղեցիկ աշխատանքներն են։

Նաիրա Կիլիչյան

#գորգագործություն #հայկականգորգ #ոչնյութականմշակութայինժառանգություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am