Search

Գիտաժողով՝ նվիրված Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին

Ս. թ. հոկտեմբերի 26-27-ը, ժամը 10:00-ից, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են 20-րդ դարի հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի աշխատանքները: Գիտաժողովին բացման և ողջույնի խոսքով հանդես կգան թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և այլք:

Գիտաժողովի մասնակիցները հանդես կգան Մ. Սարյանի արվեստի, ինչպես նաև տուն-թանգարանի 50-ամյա գործունեության մասին զեկուցումներով:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին:

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am