Search

Գինու օրերը Աղավնատանը

Երևանում գինու օրեր են: Որպես տոնը Երևանում նշելու այլընտրանք՝ “Աղավնատուն”-ը  բոլորին առաջարկում է ուղևորվել դեպի Աղավնավանք՝ Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոն։

Մասնակցության ամբողջական փաթեթը ներառում է․ – Փոխադրում Երևանից գ․ Աղավնավանք և հետադարձ հարմարավետ միկրոավտոբուսով, – քայլարշավ նոր ծաղկող բլուրներով հմուտ տեղացի ուղեկցորդի առաջնորդությամբ դեպի․ * Ախ Նաբաթի 11-րդ դարի վանք * Աղավնավանք գյուղի քչքչան Գետիկ գետի վրա կամարված 11-րդ դարի չքնաղ կամուրջ – Սուրճի և Աղավնավանքի համեղ խոտաբույսերով թեյի հյուրասիրություն Աղավնատուն հյուրընկալության կենտրոնում՝ ներառյալ թխվածքաբլիթներ – Աղավնատան տակառներում հասունացրած անմահական կարմրահյութ գինու համտես – Աղավնատան վերգետնյա նոր պատված թոնրում թխվող Աղավնավանքյան լավաշի թխման վարպետության դաս և լավաշի համտես

** Հավելավճարի դեպքում կարող եք նաև օգտվել Աղավնատան ավանդական խոհանոցից՝ ըստ նախնական պատվիրված մենյուի (Օր․՝ թոնրի կարտոֆիլ, թոնրի լավաշ, գյուղական պանիր, աղցան – 1,500 դրամ/անձ)։ Ի դեպ՝ նախապես պատվիրելու դեպքում, ըստ հյուրի նախընտրության, կարող ենք ապահովել նաև լանչ-բոքսեր՝ սնունդը ճանապարհին Ձեզ հետ վերցնելու համար։ **** Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ ***** Ցանկության դեպքում կարող եք նաև տեղում ձեռք բերել Աղավնատան տակառների անմահական կարմրահյութ ԳԻՆԻՆ և արդար ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԸ։ Քանի որ եղանակը Հայաստանում դեռևս անկանխատեսելի է, մասնակիցներին առաջարկվում է նախապես ապահովվել․ – հարմարավետ և տաք հագուստով, – անվտանգ, հարմարավետ սպորտային կոշիկներով – 1-2 անգամվա սնունդով։

Մասնակցության համար հարկավոր է դիմել մինչև 2-ը մայիսի, 2019 թ․՝ գրելով “Աղավնատուն” ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/%D4%B1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%B6%

D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-Aghavnatun-341393873309175/ կամ զանգահարելով՝ 077 474845 Ներդրումը կազմում է 7,500 դրամ, ինչով մասնակիցներն աջակցում են $ սկսնակ գյուղական ձեռներեցության զարգացմանը։ Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ

Սկիզբը՝ առավոտյան 8։30 Երևանի Կոնսերվատորիայի դիմացից։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am