Search

Գինեգործությունը մշակութային Հայաստանում

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է,որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»

Շառլ Ազնավուր

Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է, քանզի Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի: Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփել։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ 1-ին դարում Հայոց աշխարհից ուղարկված  մեռոնը Ներոնը համտեսում է, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործության արմատները իսկապես խորն են, իսկ ահա Արարատյան հարթավայրում գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի: Գինու մնացորդներով, խաղողի կորիզներով տարաները, գինեգործության սարքերը գտնվել են Արենի գյուղին մոտ քարանձավներում: Այդ հետազոտությունները հին աշխարհում գինեգործության պատմության մասին կատարվել են հայերից, ամերիկացիներից և իռլանդացիներից կազմված խմբի կողմից: Հայերը առաջինն են եղել, ովքեր զբաղվել են գինու արտահանմամբ: Երկու հազար տարի շարունակ հայ գինեգործների արտադրությունը հայտնվել է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան մարդկանց սեղանին, որոնց մասին վկայում են նաև գրավոր աղբյուրները: Հայկական գինիներն իրենց նմանը չունեն, և սա ի շնորհիվ հայկական խաղողի տեսակների մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակության, որն էլ նպաստում է առավել թունդ և կիսաքաղցր գինիներ ստանալուն: Այսօր’ համաձայն հայ գինեգործների Միության տվյալների, Հայաստանում մոտավորապես 40 գինեգործ ընկերություն արտադրում է 100 տեսակից ավել գինիներ:  Յուրաքանչյուր տարի մինչև 6 միլիոն շիշ գինի է արտադրվում, այսինքն հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի: Հայկական գինու, խաղողագործության և գինեգործության պատմության մասին անվերջ կարելի է խոսել: Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի փնջերը միշտ հայկական նախշազարդերի մաս են կազմել: Սակայն ամենակարևորը դրանց կիրառման նշանակությունն է: Հայերը գինին օգտագործում են բոլոր ծեսերի ժամանակ, չէ որ գինու հայրենքը հենց Հայաստանն է:

Հայաստանում վաղ ժամանակներից հայտնի խաղողագործության և գինեգործության ավանդույթները մինչ օրս պահպանում ու կիրառվում են, որի պացույցն բոլոր դիցաբանական պատմութուններն և ավանդույթի ուժով Հայստանում ու Արցախ աշխարհում կազմակերպվող գինու փառատոններն են: Ամեն տարի Արենի գյուղում կազմակերպվում են գինու փառատոններ, որը սովորաբար տեղի է ունենում աշնանը։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները հյուրերին հյուրասիրում են գյուղում արտադրված լավագույն գինիները։ Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ՝ «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:

Հայկական ժողովրդական ասացվածքն – «Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի», արցախցիները ևս մշակույթն ու տուրիզմը զարգացնելու համար կազմակերպում են գինու փառատոն: Առաջին անգամ Արցախում գինու փառատոն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում:  առատոնի նպատակը Արցախի զբոսաշրջության և գինեգործության զարգացումն էր։ Փառատոնի նախաձեռնողը եղել է Արցախի Հանրապետության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, որի խոսնակները կարևորել են Արցախում գինեգործության զարգացումը։ Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը, որը սկսում է՝ գինի ճզմելով, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։ Այս և այլ փաստեր գիտնականներին հիմք են տվել հայտարարելու խաղողի հայկական ծագման մասին: Եվ իզուր չէ, որ ֆրանսիացիներն ասում են` գինին ստեղծեցին հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները` արվեստ: Դե իսկ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատմամբ` «Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: