Search

Բրիտանական թանգարանում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ

1759թ. հունվարի 15-ին բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանն` աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը: Բրիտանական թանգարանի շենքը (ճարտարապետ՝ Ռոբերտ Սմյորք) կառուցվել է 1823-47թթ-ին, ընթերցասրահը (ճարտարապետ՝ Ս. Սմյորք)` 1854–57թթ-ին:

Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ:

Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես Աթենքի Պարթենոնի տաճարի քանդակազարդ գոտու (ֆրիզ) հատված (մ. թ. ա. VI դար) թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից:

Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ: Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես` իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ, փորագրության, գծանկարչության, խեցեգործության հարուստ հավաքածուներ:


Թանգարանում կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում` Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ: Թանգարանը բաղկացած է 10 բաժիններից:

Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 7 մլն գիրք, բազմաթիվ հին ձեռագրեր (նաև մի քանի հարյուր հայկական հին ձեռագրեր), տարբեր վավերագրերի մի շարք հավաքածուներ:

#Բրիտանականթանգարան #Լոնդոն #Հայկականմշակույթ