Search

Բուլղարիայում ներկայացվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանությունը

Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ մայիսի 22-ին Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի է ունեցել միջնադարի հայ գրող և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման սկզբում նոր հրատարակված գրքերը, որպես աղոթամատյան, օրհնվեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր կողմից, այնուհետև տպագրության նախաձեռնող և միջոցառման կազմակերպիչ Սոնա Մինասյանը շնորհանդեսի բազմաթիվ մասնակիցներին ներկայացրեց Նարեկացուն և նրա գրական ժառանգության գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգության» պոեմը:

Հնչեց հայ հոգևոր երաժշտություն, այդ թվում Կոմիտասի ստեղծագործությունները երգչուհի Մարի Բասմաջյանի և ջութակահար Նարինե Վարդանյանի կատարմամբ:

#ՄատյանՈղբերգության #Նարեկացի

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am