Հատուկ առաջարկ հատկապես գյուղական տուրիզմով և էթնոտուրիզմով հետաքրքրված տուր-օպերատորների համար (անվճար տեղափոխում + թեթև հյուրասիրություն)
Համաժողովրդական տոնախմբություն, դիմակահանդես, լարախաղաց, ժողովրդական խաղեր, սուտլիկ հարսանիք, շրջայց Արագյուղում։
Վայրը` Կոտայքի մարզ, գյուղ Արագյուղ
Օրը՝ Փետրվարի 24-ին
Միջոցառումը կազմակերպվում է ՙՙԿէան՚՚ կրթամշակութային կենտրոնի կողմից՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ենթադրամաշնորհի շրջանակներում: Մասնակիցների տեղափոխումը կազմակերպվում է Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ:
Մեկնումը՝ ժամը 10.00-ին (Կոնսերվատորիայի բակից) Ետդարձ՝ ժամը 18.00-ին
Մասնակիցների անվճար տեղափոխման հայտերն արդեն լրացած են: Այսուհետ գրանցվողների տեղափոխման արժեքը կկազմի 1500 դրամ:
Այս հղումով գրանցվելը ՊԱՐՏԱԴԻՐ է. https://docs.google.com/forms/d/1z8u0ww8fTT9ZGtvbBCoFGehCrzcuk_WJt1OXIaUPQtw/edit