Search

Բարեկենդան

Բարեկենդանը սիրված, սպասված, ժողովրդական ամենաերջանկաբեր տոնն է, որը հայ ժողովրդի կողմից ընկալվում է որպես ամենաազգային` Հայոց ազգի օրեր. «էկան հայոց ազգին օրերը, հանեցեք հիները, հագեք նորերը»: Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ Պաս ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին է: Բարեկենդանը խորհրդանշում է բնության զարթոնքը և գարնան, նոր կյանքի սկիզբը: Բարեկենդան բառը հավանաբար առաջացել է բարի կենդանություն բառակապակցությունից: Բարեկենդանը երբեմն անվանում են «փորեկենդան» կամ «տրաքելու օր»:

Տոնի կարևոր կողմերից մեկը դիմակավորվելն է, կերպարանափոխվելը, երբ մարդիկ ընտրում էին այն կերպարը, ում դեմ ունեն դժգոհություն և այդ կերպարի միջոցով արտահայտում իրենց բողոքը: Մարդիկ, դիմակավորված չար դեմքերով, փորձում են վախեցնել, հեռացնել չարքերին և հրավիրել Բարուն:

Գացեք, տեսեք՝ ով ա կերել յուղը, Գացին տեսան մուկն ա կերել յուղը, Մուկն ու յուղը, յուղն ու ժանգը, ժանգն ու թուրը, Թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծը, էծն ու թուփը,


Ձեզ՝ Բարեկենդան, Մեզ՝ բարի Զատիկ:

#Բարեկենդան #ծիսականտոներ