Հարգելի հետևորդներ,
Այսօր` Նոյեմբերի 30-ին, ժամը 14:00-ից հայտարարում ենք բարեգործական առցանց աճուրդ, որը կտևի 48ժամ` մինչև դեկտեմբերի 2-ը, ժամը 14:00-ն :
Նկարի վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է Teryan Cultural Center -ին` ուղղված Արցախի փախստականների օգնությանը:
Ձեռք բերելով նկար դուք օգնելու եք Արցախցի երեխաներին տաք հագուստ ունենալու:
Մեր գործընթացը պետք է լինի շարունակական:
Նկարի մեկնարկային արժեքն է 500.000դրամ (1000USD):
Մեկնաբանություններում նշեք ձեր կողմից առաջարկվող գումարը:
Նկարը ձեռք կբերի աճուրդի ավարտին ամենաբարձր արժեք առաջարկողը:
Մի եղեք անտարբեր, այսօր մենք ձեր կարիքն ունենք:
Աճուրդին ներկայացված լոտը Արև Պետրոսյանի "Սբ. Նիկողայոս" սրբապատկերն է, որը Արցախի Դադիվանքի Սբ. Նիկողայոսի ձեռնադրման արարողության որմնանկարից մի հատված է :

