«Արցախյան գորգարվեստ» հանրապետական
երրորդ մրցույթ
1. Մրցույթի պատմությունը
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում 2014 թվականին անց է կացվել «Արցախյան գորգարվեստ» հանրապետական առաջին մրցույթը:
2015 թվականին կայացել է երկրորդ մրցույթը, որին մասնակցել են 34 անձինք՝ 41 աշխատանքներով:
Գնահատող հանձնախմբի որոշմամբ լավագույն աշխատանքներն արժանացել են համապատասխան մրցանակների: Սահմանվել են նաև խրախուսական մրցանակներ:
2. Մրցույթի նպատակները
ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում. արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնում, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացում. ժողովրդական արհեստների հանրահռչակում, զարգացում և փոխանցում սերունդներին. ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանքի ու հոգածության վերաբերմունքի արմատավորում:
3. Մրցույթի կազմակերպիչըԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
– ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն».
– Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին:
4. Մրցույթի կազմկոմիտեն
կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով. իրականացնում է մրցույթի ընդհանուր ղեկավարումը. զբաղվում է մրցույթի նախապատրաստական, կազմակերպչական, գովազդման և ԶԼՄ-ներում լուսաբանման հարցերով. առաջարկություն է ներկայացնում նախարարին՝ մրցույթի գնահատող հանձնախմբի ստեղծման վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է մտցնում սույն կարգի մեջ:
5. Մրցույթի գնահատող հանձնախումբըկազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով. ուսումնասիրում և փակ քվեարկությամբ գնահատում է մրցույթին ներկայացված աշխատանքները՝ 10 բալանոց սանդղակով. սահմանում է մրցանակային ֆոնդը. անհրաժեշտության դեպքում կարող է մրցանակները կիսել կամ չշնորհել, ինչպես նաև` սահմանել խրախուսական մրցանակներ:
6. Մրցույթի անցկացման պայմանները մրցույթն անց է կացվում 1 փուլով` 3 անվանակարգերով.
– «Գորգ»,
– «Կարպետ»,
– «Ասեղնագործություն».մասնակիցների տարիքային սահմանափակում չկա. նախորդ մրցույթում առաջին մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները երկրորդ անգամ նույն անվանակարգով մասնակցելու իրավունք չունեն. մրցույթին կարող են մասնակցել անհատ հյուսողներ ԼՂՀ-ից. յուրաքանչյուր մասնակից նույն անվանակարգում իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ աշխատանք. պարտադիր պայման է արցախյան գորգապատկերների և զարդանախշերի օգտագործումը՝ գունային ճիշտ համադրությամբ. մասնակիցները, ցանկության դեպքում, արցախյան գորգապատկերների և զարդանախշերի նկարներ կարող են ձեռք բերել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնից (ք. Շուշի, Հախումյան 28). աշխատանքները պետք է անձնագրավորված լինեն (գործվածքի անվանումը) և ունենան հյուսողի կնիք-արձանագրությունը (բնակավայր, տարեթիվ). կազմակերպիչներին իրավունք է վերապահվում աշխատանքներն օգտագործել գովազդման և մրցույթի մասսայականացման նպատակներով:
7. Հայտերի ընդունման կարգը
Մասնակցության հայտերը ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին՝ մինչև ս. թ. հունիսի 1-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև նոյեմբերի 1-ը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս. թ. նոյեմբերին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում:
Արդյունքների ամփոփումից հետո աշխատանքները կվերադարձվեն, բացառությամբ՝ մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների:
8. Արդյունքների ամփոփումը
Աշխատանքները քննելիս հաշվի կառնվեն սույն կարգի պահանջների կատարումը, արցախյան գորգապատկերների ու զարդանախշերի օգտագործումը, գունային ճիշտ համադրությունը, հումքի որակը և գործվածքի խտությունը:
Մրցույթի հաղթողները կորոշվեն գնահատող հանձնախմբի բոլոր անդամների կողմից տրված գնահատականների հանրագումարով:
Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել
(047) 73-38-98 հեռախոսահամարով:
#հայկականգորգ #ՀՀմշակույթինախարարության #Արցախ #գորգագործություն #ոչնյութականմշակութայինժառանգություն