Search

«Արի՜ խաղանք քարկտիկ Նինո՜»

Անշուշտ բոլորս անգիր գիտենք այս հրաշալի երգի տողերը և միաձայն շա՜տ ենք երգել:Բայց օրերից մի օր հարց ծագեց.էտ ո՞րն է քարկտիկը,որ խաղում է էս տղան Նինոյի հետ: Բա մենք հԸնչի՞ չենք խաղում էլ…. Այսպես.տեղադրում ենք այստեղ քարկտիկ խաղը և հույսով լցված ենք սիրելի եղբայրներ և քույրեր,որ Ձեր ներդրումը կունենաք մեր հին բակային խաղերը վերականգնելու և վերաներկայացնելու գործում:

Քարկտիկ,Մոլաբեր,Հինգքարի.խաղը բազում անուններով է հայտնի,սակայն ամենատարածվածը քարկտիկն է: Խաղում են 5 փոքր ու կլոր քարերով։ Մասնակցում են 2-5 հոգի։ Խաղը բաղկացած է յոթ գործողությունից։ նախքան խաղն սկսելը խաղացողը քարերը փռում է գետնին։ Այնուհետև՝

1.Վերցնելով քարերից մեկը՝ նետում է վեր։ Վերցնում է մեկական քար և որսում ընկնողը։

2.Նույն գործողությունը կատարում է, բայց քարերը վերցնում է զույգ-զույգ։

3.Նույն գործողությունը է կատարում։ Քարերը վերցնում է երեքը միասին, մեկը՝ առանձին։

4.Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դնում է գետնին։

5.Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։

6.Բոլոր հինգ քարերը վեր նետելով՝ որսում է ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով նետելով՝ որսում ձեռքի ափով։

7.Այս փուլը կոչվում է շուն և կազմված է չորս մասից։ Խաղացողը քարերը փռում է գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ է կազմում գետնին.

ա.վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց է կացնում կամրջի տակով։

բ.քարերն անց է կացնում զույգ-զույգ։

գ.քարերն անց է կացնում երեքը միասին, մեկն առանձին։

դ.քարերն անց է կացնում չորսը միասին։

Գործողությունները կատարելուց հետո խաղացողը պետք է որսա ընկնող քարը։ եթե դա նրան չի հաջողվում, նա համարվում է պարտված և խաղն սկսում են սկզբից։ Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am