Search

«Արար» ծրագրի ասեղնագործության խմբի սաների ցուցահանդեսը ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լ. Գալչյան արվեստի դպրոցում տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ իրականացվող «Արար» ծրագրի ասեղնագործության խմբի սաների ցուցահանդեսը։ Մասնակիցները Բաղրամյան, Հացիկ, Մյասնիկյան և Խանջյան համայնքների երեխաներն են և նրանց մայրերը, որոնք մասնակցում են շնորհալի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի ասեղնագործության դասընթացներին։ Լ. Գալչյան արվեստի դպրոցը նույնպես միացավ Եվրոպական ժառանգության օրերի միջոցառմանը։ Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը ուղղված այս կարևոր ծրագրի իրականցման համար։

Նաիրա Կիլիչյան


Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am