Search

Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության

«Արար. ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 6 մարզերի 18 համայնքներում՝ Կոտայքում (Եղվարդ և Թեղենիք, Հացավան, Գեղադիր համայնքներ), Տավուշում (Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բաղանիս, Դովեղ և Ջուջևան, Ոսկեվան համայնքներ), Արմավիրում (Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնք), Վայոց Ձորում (Խաչիկ համայնք), Արարատում (Դվին, Ջրահովիտ համայնքներ), Սյունիքում (Տեղ համայնք) ուր ստեղծվել են հայ արվեստի 14 «Արար» կենտրոններ: Տեղաբնակ 12 մասնագետները դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանեկագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են 500 մասնակիցներ:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և տարածման ապահովումը ՀՀ մարզերում, ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հասարակության հոգածության և հարգանքի արմատավորումը, ոչ նյութական մշակութային ժառանգության կիրառման ապահովումը և ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցումը սերունդներին:

#Արար #ՀՀմարզեր #Մշակութայինժառանգություն