Search

Արարի՛ր քո հեքիաթը


Հեքիաթը ժողովրդական բանահյուսության ամենասիրված տեսակներից մեկն է, որը դեռ մանկուց բոլորիս կյանքի ուղեկիցն է եղել։ Իսկ ինչու՞ ինքներս չփորձենք արարել մե՛ր հեքիաթը, այն էլ հրաշքի սպասումներով լի Ամանորին և Սուրբ Ծնունդին ընդառաջ։ Գուցե ստացվի, գուցե փոխենք իրականությունը։ Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը 3-100 տարեկան բոլոր բոլորին առաջարկում է արարել իրենց հեքիաթը, որի հերոսների շարքում անպայման պետք է լինի բազմախորհուրդ ու իմաստուն Վիշապագորգը։

Ուղարկի՛ր քո հեքիաթը info.folkartcenter@gmail.com էլ․փոստին մինչև 2021 թ.-ի հունվարի 8-ը։ 2021 թվականին լավագույն հեքիաթները կնկարազարդվեն, կտեղադրվեն մեր էջում և կտպագրվեն։

Հավատանք հրաշքին, ստեղծե՛նք հրաշքը։

Հաղթահարենք ու հաղթենք մշակույթով։