Search

Ավարտվեց Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության  մասին» կոնվենցիայի կիրարկման

Ս. թ. մայիսի 26-ից հունիսի 2-ը Հայաստանում իրականացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավատարմագրված փորձագետ Ա. Ստաշկևիչը հանդիպումներ ունեցավ ՀՀ արտաքին գործերի և ՀՀ մշակույթի նախարարություններում, որտեղ քննարկվեցին Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող տարբեր հարցեր, ներկայացվեցին ոլորտի օրենսդրական դաշտի, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, տեղական և միջազգային հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, համայնքներում ժառանգության տարածման, փոխանցման, կրողների վերաբերյալ տեղեկատվության հավաքման, ժառանգության գույքագրման և ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվող հայտերի ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ եղավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ՀՀ գրանցած տարրերի ներկա կարգավիճակին, պահպանությանն ու կենսունակությանը ուղղված ծրագրերին, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերում դրանց կիրառմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին և հետագա զարգացմանն ուղղված առաջնահերթությունների սահմանմանը։ Այցելություններ տեղի ունեցան ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գործող «Ռուբեն Նալբանդյան. խաչքարերի վարպետաց դպրոց», «Արար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հացավան և Գեղադիր համայնքներում գործող «Կարպետագործութան և գորգագործության» դպրոցներ, ՀՀ համայնքներում գորգագործության և կարպետագործության զարգացման նպատակով իրականացվող «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր և Սոլակ համայնքներ, Տերյան մշակութային կենտրոն, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա, արծաթագործ Մ. Մամիկոնյանի և ասեղնագործուհի Ա. Խաչատրյանի արվեստանոցներ, Խ. Աբովյանի անվան տուն-թանգարան և Փայտարվեստի թանգարան, ինչպես նաև «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միություն։



Նաիրա Կիլիչյան