Search

Ավանդական տարազի տոնական համալիրներ

Ավանդական տարազի դերն այսօր լրիվ փոխվել է: Այն դուրս է եկել կենցաղավարումից, կորցրել երբեմնի կիրառական նշանակությունը և դարձել ազգային մշակույթի էթնիկ խորհրդանշական հատկանիշ՝ կատարելով էթնիկական ցուցիչի դեր:

Ավանդական տարազի տոնական համալիրների գործածումը գեղարվեստական համույթների հանդեսների, ընտանեկան հանդիսությունների, երիտասարդական երեկոների ընթացքում կխթանի կրողի գեղագիտական ճաշակի ու ինքնատիպ ոճի դրսևորմանն ու անհատականության ընդգծմանը և, որ կարևոր է, նոր կյանք ու կիրառություն կհաղորդի ազգային հարուստ ժառանգությանը:

Հայոց ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության և վերականգնման այս շնորհակալ ու հայանպաստ գործում մեծ ավանդ ունի Teryan Cultural Center-ը և իմ համեստ անձը։

Լուսանկարները՝ Fashion and Design Chamber of Armenia-ի ֆեյսբուքյան էջից։






Լիլիթ Մելիքյան

#armeniannationalcostume #garment #taraz